Անցնել բովանդակությանը

Հոդված 10. ՀԱՆՁՆՎԱԾ ԱՆՁԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. ՀԱՆՁՆՎԱԾ ԱՆՁԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

1. Հայցվող Կողմը հայցող Կողմին ծանուցում է հանձնման վայրի և ժամանակի մասին` նշելով նրա նկատմամբ կիրառված հարկադրական միջոցների մասին:

2. Հանձնման ենթակա անձի փոխանցումը պետք է կատարվի հանձնման վայրի և ժամանակի մասին հայցվող Կողմի ծանուցման մեջ նշված օրից 20 օրվա ընթացքում:

Հայցող Կողմի պատճառաբանված պահանջով այդ ժամկետը կարող է երկարացվել ևս 20 օրով:

3. Եթե հայցող Կողմը փոխանցման մասին ծանուցման մեջ նշված օրից 20 օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետը երկարացնելու մասին խնդրանք ստանալու և այն բավարարելու դեպքում` լրացուցիչ ժամկետն անցնելուց հետո, չընդունի հանձնման ենթակա անձին, ապա այդ անձը պետք է կալանքից ազատ արձակվի: Դրանից հետո հայցվող Կողմը կարող է մերժել մյուս Պայմանավորվող կողմին այդ անձի հանձնումը` սույն արարքի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։