Հոդված 19. ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 19. ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն Պայմանագիրը կատարելիս Պայմանավորվող կողմերը միմյանց հետ հաղորդակցվում են իրենց կենտրոնական մարմինների միջոցով:
2. Պայմանավորվող կողմերի կենտրոնական մարմիններ են համարվում. Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության դատախազությունը,
Բուլղարիայի Հանրապետության համար` Բուլղարիայի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
3. Թույլատրվում է հաղորդակցվել նաև Պայմանավորվող կողմերի դիվանագիտական հաստատությունների միջոցով: Անձի ժամանակավոր ձերբակալման մասին պահանջը կարող է իրականացվել միայն Պայմանավորվող կողմերի Ինտերպոլի ազգային բյուրոների միջոցով: