Անցնել բովանդակությանը

Հոդված 8. ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԼԱՆՔԻ ՎԵՐՑՆԵԼԸ ԿԱՄ ՆԱԽՔԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՀԱՆՋԻ ՍՏԱՑՈՒՄԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԼԱՆՔԻ ՎԵՐՑՆԵԼԸ ԿԱՄ ՆԱԽՔԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՀԱՆՋԻ ՍՏԱՑՈՒՄԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼԸ

1. Հանձնման մասին պահանջն ստանալուն պես հայցվող Կողմը անմիջապես միջոցներ է ձեռնարկում այն անձին կալանքի վերցնելու կամ այլ հարկադրական միջոցներ կիրառելու ուղղությամբ, որի հանձնումը պահանջվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն Պայմանագրի 3-րդ Հոդված ին համապատասխան հանձնում չի կարող կատարվել:

2. Հայցող Կողմի միջնորդությամբ, անձը, որի հանձնումը պահանջվում է, կարող է կալանքի վերցվել նաև նախքան հանձնման մասին հանձնարարության ստացումը: Այդպիսի դեպքերում միջնորդության մեջ պետք է հղում պարունակվի կալանքի վերցնելու մասին որոշման կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռի մասին, ինչպես նաև նշում այն մասին, որ հանձնման մասին պահանջը կներկայացվի լրացուցիչ:

Նախքան հանձնման մասին պահանջի ստանալը` կալանքի վերցնելու մասին միջնորդությունը կարող է փոխանցվել փոստով, հեռագրով, հեռատիպով կամ հեռապատճենով:

3. Նախքան հանձնման մասին պահանջի ստանալը` կալանքի վերցնելու կամ ձերբակալելու մասին անհրաժեշտ է անմիջապես ծանուցել մյուս Պայմանավորվող կողմին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։