Անցնել բովանդակությանը

Հոդված 5. ՀԱՆՁՆՎԱԾ ԱՆՁԻ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. ՀԱՆՁՆՎԱԾ ԱՆՁԻ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

1. Առանց հայցվող Կողմի համաձայնության, հանձնված անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել կամ պատժվել մինչև նրա հանձնումը կատարած այլ հանցագործության համար, որի համար նա չի հանձնվել:

2. Եթե մինչև անձի հանձնումը նրա նկատմամբ քրեական վարույթում տեղի ունենա այն արարքի իրավական որակավորման փոփոխություն, որի համար պահանջվում է նրա հանձնումը, ապա հանձնումը կարող է տեղի ունենալ միայն հայցող Կողմից արարքի նոր իրավական որակավորմամբ հանձնման մասին հանձնարարություն ստանալուց հետո:

3. Առանց հայցվող Կողմի համաձայնության, հանձնված անձը չի կարող հանձնվել երրորդ պետության:

4. Հայցվող Կողմի համաձայնությունը, որը հիշատակված է սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերում, չի պահանջվում, եթե հանձնված անձը քրեական վարույթն ավարտվելուց հետո 45 օրվա ընթացքում, իսկ դատապարտման դեպքում` պատիժը կրելուց կամ դրանից ազատվելուց հետո 45 օրվա ընթացքում, չհեռանա հայցող Կողմի տարածքից, կամ եթե հայցող Կողմի տարածքից հեռանալուց հետո նա կամավոր այնտեղ վերադառնա: Այդ ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակը, որի ընթացքում հանձնված անձը չի կարողացել հայցող Կողմի տարածքից հեռանալ իրենից անկախ հանգամանքներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։