Հոդված 17. ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄ
Հոդված 17. ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄ
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, մյուս Պայմանավորվող կողմի խնդրանքով, թույլատրում է երրորդ պետությունների կողմից մյուս Պայմանավորվող կողմին հանձնված անձանց տարանցիկ փոխադրումը իր տարածքով:
2. Տարանցիկ փոխադրման մասին միջնորդությունը քննարկվում է նույն կարգով, ինչ հանձնման մասին պահանջը:
Տարանցիկ փոխադրումը իրականացվում է այն ձևով, որն առավել նպատակահարմար է գտնում հայցվող Կողմը:
3. Տարանցիկ փոխադրման թույլտվության մասին միջնորդությունը կարող է մերժվել նույն հիմքերով, ինչ որ հանձնումը:
4. Տարանցիկ փոխադրման թույլտվություն չի պահանջվում այն դեպքերում, երբ այդպիսի փոխադրումն իրականացվում է օդային տրանսպորտով, Պայմանավորվող կողմերից որևէ մեկի տարածքով, առանց նրա տարածքում օդանավի վայրէջքի: