Հոդված 12. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆՈՒՄԸ
Հոդված 12. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆՈՒՄԸ
1. Եթե սույն Պայմանագրի 11-րդ հոդվածով նախատեսված հանձնման հետաձգումը կարող է առաջացնել քրեական վարույթի վաղեմության ժամկետի անցում կամ վնաս հասցնել հանցագործության քննությանը, ապա անձը, որի հանձնումը պահանջվում է, կարող է հայցող Կողմի միջնորդությամբ հանձնվել ժամանակավոր:
Ժամանակավոր հանձնման պայմանները, ձևերը և ժամկետները սահմանվում են Պայմանավորվող կողմերի միջև կայացած պայմանավորվածությամբ:
2. Ժամանակավոր հանձնված անձը պետք է վերադարձվի այն քրեադատավարական գործողությունների կատարումից հետո, որոնց համար նա հանձնվել է, բայց Կողմերի պայմանավորվածությամբ սահմանված ժամկետից ոչ ուշ: