Հոդված 6. ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՀԱՆՋԸ
Հոդված 6. ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՀԱՆՋԸ
1. Հանձնման մասին պահանջը պետք է պարունակի.
ա) հայցվող հիմնարկի անվանումը,
բ) կալանքի վերցնելու մասին իրավասու մարմնի որոշման բնօրինակը կամ պաշտոնապես վավերացված պատճենը,
գ) արարքի փաստացի հանգամանքների նկարագրությունը` դրա կատարման վայրի և ժամանակի նշումով, արարքի իրավական որակավորումը, ինչպես նաև հայցող Կողմի այն օրենքի տեքստը, որի հիման վրա այդ արարքը ճանաչվում է հանցագործություն,
դ) հնարավորության դեպքում` այն անձի տարբերիչ նշանները, որի հանձնումը պահանջվում է, ինչպես նաև այլ տեղեկություն, որն ունի հայցող Կողմը, և որը կարող է օգտագործվել այն անձի նույնականացման կամ նրա քաղաքացիության որոշման համար, որի հանձնումը պահանջվում է:
2. Դատավճիռն ի կատար ածելու համար հանձնման մասին պահանջին պետք է կցվեն դատավճռի վավերացված պատճենը` դրա օրինական ուժի մեջ մտած լինելու մասին նշումով, և քրեական օրենքի այն դրույթի տեքստը, որի հիման վրա անձը դատապարտվել է: Եթե դատապարտյալը արդեն կրել է պատժի մի մասը, ապա հայտնվում են նաև այդ մասին տվյալները: