Հոդված 4. ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ ՀԱՅՑՎՈՂ ԿՈՂՄԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Հոդված 4. ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ ՀԱՅՑՎՈՂ ԿՈՂՄԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ
1. 3-րդ Հոդված ի 1-ին (դ), 2-րդ և 4-րդ կետերում նշված դեպքերում հանձնումը մերժելիս հայցվող Կողմը մյուս Կողմի պահանջով առաջարկում է իր իրավասու մարմիններին իր օրենսդրությանը համապատասխան քննարկել քրեական վարույթ հարուցելու մասին հարցը: Այդ նպատակով հայցող Կողմը պետք է ներկայացնի դատավարական փաստաթղթերը և դատավարության համար անհրաժեշտ մյուս բոլոր տվյալները, որոնք կան նրա տրամադրության տակ:
2. Հայցվող Կողմը մյուս Կողմին անմիջապես հաղորդում է պահանջի կատարման ընթացքի մասին, ինչպես նաև հարուցված վարույթի ընթացքի մասին: