Անցնել բովանդակությանը

Հոդված 2. ՀԱՆՁՆՄԱՆ ՀԻՄՔԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. ՀԱՆՁՆՄԱՆ ՀԻՄՔԸ

1. Քրեական պատասխանատվության ենթարկելու համար հանձնումը թույլատրվում է այնպիսի արարքների համար, որոնք երկու Պայմանավորվող կողմերի օրենքներով համարվում են պատժելի, և որոնց կատարման համար նախատեսվում է պատիժ ազատազրկման տեսքով` մեկ տարուց ոչ պակաս ժամանակով, կամ ավելի ծանր պատիժ:

2. Դատավճիռն ի կատար ածելու համար հանձնումը թույլատրվում է այնպիսի արարքների համար, որոնք երկու Պայմանավորվող կողմերի օրենսդրությամբ համարվում են պատժելի, և որոնց կատարման համար անձը, որի հանձնումը պահանջվում է, դատապարտված է ազատազրկման վեց ամսից ոչ պակաս ժամանակով կամ ավելի ծանր պատժի:

3. Եթե անձի հանձնման մասին պահանջը վերաբերում է մի քանի տարբեր արարքների, և դրանցից մի քանիսը չեն համապատասխանում սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված պայմաններին, ապա հանձնումը թույլատրվում է միայն այն արարքների համար, որոնք համապատասխանում են նշված կետերի պայմաններին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։