Անցնել բովանդակությանը

Հոդված 15. ԻՐԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. ԻՐԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

1. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են, ըստ խնդրանքի, միմյանց փոխանցել այն իրերը, որոնք.

ա) օգտագործվել են սույն Պայմանագրին համապատասխան անձի հանձնում առաջացնող հանցագործություններ կատարելիս, այդ թվում` հանցագործության գործիքները,

բ) ձեռք են բերվել հանցագործության հետևանքով կամ որպես փոխհատուցում դրա դիմաց, կամ որոնք հանցագործը ստացել է այդ ձևով ձեռք բերված իրերի փոխարեն,

գ) կարող են ապացույցի նշանակություն ունենալ քրեական գործում. այդ իրերը փոխանցվում են նաև այն դեպքում, եթե հանցագործի հանձնումը չի կարող իրականացվել նրա մահվան, փախուստի պատճառով կամ այլ հանգամանքներով:

2. Եթե սույն Հոդված ի 1-ին կետում նշված իրերը հայցվող Կողմին անհրաժեշտ են որպես քրեական գործում ապացույցներ, ապա դրանց փոխանցումը կարող է հետաձգվել մինչև գործով վարույթի ավարտը` այդ մասին մյուս Պայմանավորվող կողմին ծանուցելով:

3. Գործի վարույթի ավարտից հետո` փոխանցված իրերի նկատմամբ երրորդ անձանց իրավունքները մնում են ուժի մեջ: Այդ իրերը պետք է անհատույց վերադարձվեն այն Պայմանավորվող կողմին, որը դրանք փոխանցել է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։