Հոդված 108. Բնակեցումը
Հոդված 108. Բնակեցումը
1. Բնակեցումը կատարման ենթակա ակտում նշված բնակելի տարածություն պահանջատիրոջ անարգել մուտք գործելու և այնտեղ բնակվելու ապահովումն է:
2. Հարկադիր կատարողը պարտապանին ծանուցում է բնակեցման օրվա և ժամի մասին: Պատշաճ ծանուցված պարտապանի չներկայանալը կամ պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինությունն արգելք չեն կատարողական գործողություններն իրականացնելու համար:
3. Եթե պարտապանը բնակեցման պահանջով կատարողական վարույթի կարճումից հետո, ըստ էության խախտելով կատարման ենթակա ակտը, խոչընդոտում է պահանջատիրոջ բնակվելը, ապա հարկադիր կատարողը պահանջատիրոջ միջնորդությամբ վերսկսում է կարճված կատարողական վարույթը։ Պահանջատերը կարող է նման միջնորդություն ներկայացնել կատարողական վարույթի կարճումից հետո՝ մեկ տարվա ընթացքում։
ԵՆԹԱԲԱԺԻՆ ԵՐՐՈՐԴ
ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ