Հոդված 113. Միևնույն պարտապանի նկատմամբ դրամական պահանջի ապահովման վարույթի և այլ դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթի հարաբերակցությունը
Հոդված 113. Միևնույն պարտապանի նկատմամբ դրամական պահանջի ապահովման վարույթի և այլ դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթի հարաբերակցությունը
1. Եթե դրամական պահանջի ապահովման վարույթով հարկադիր կատարման դիմումը ներկայացվել է նույն պարտապանի նկատմամբ այլ դրամական պահանջի հարկադիր կատարման դիմումից առաջ, ապա այլ դրամական պահանջի հարկադիր կատարումն իրականացվում է (ներառյալ դրամական պահանջի ապահովման վարույթով արգելադրված գույքը կարող է հարկադիր իրացվել) միայն դրամական պահանջի ապահովման վարույթով կատարման ենթակա ակտի կատարման առաջնահերթությունից ելնելով։
2. Եթե դրամական պահանջի ապահովման վարույթով հարկադիր կատարման դիմումը ներկայացվել է նույն պարտապանի նկատմամբ այլ դրամական պահանջի հարկադիր կատարման դիմումից հետո, ապա դրամական պահանջի ապահովման վարույթով կիրառված արգելանքները խոչընդոտ չեն այլ դրամական պահանջն ընդհանուր կարգով հարկադիր կատարելու համար։