Հոդված 17. Ընթերական
Հոդված 17. Ընթերական
1. Հարկադիր կատարողը կարող է կատարողական գործողությունների կատարմանը ներգրավել ընթերակայի՝ դրանց կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները հաստատելու համար։
2. Հարկադիր կատարողն ընթերակա ներգրավում է պարտապանին պատկանող բնակարանների, շենքերի և շինությունների բացման, պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց զբաղեցրած բնակարանների, շենքերի և շինությունների բացման, զննության հետ կապված կատարողական գործողություններ իրականացնելիս, եթե անհնարին է նշված կատարողական գործողությունը սույն օրենքով սահմանված կարգով տեսանկարահանելը:
3. Ընթերակա կարող է լինել կատարողական վարույթով չշահագրգռված գործունակ ֆիզիկական անձը, որն ունակ է լրիվ և ճիշտ ընկալելու իր ներկայությամբ կատարվող գործողությունները։
4. Ընթերական ծանոթանում է կատարողական գործողությունների արձանագրությանը և ստորագրում այն՝ առկայության դեպքում շարադրելով իր դիտողությունները, ինչպես նաև ներկայացնելով տեղեկություններ կատարողական վարույթի մասնակիցների հետ իր հարաբերությունների մասին։