ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ
Հոդված 12. Իրավասու մարմինները
Հոդված 12. Իրավասու մարմինները
1. Իրավասու մարմիններն այն մարմիններն են, որոնց մասնակցությունը որոշակի պահանջներով կատարողական վարույթներին նախատեսված է օրենքով։
2. Իրավասու մարմիններն իրենց գործառույթներին առնչվող մասով իրավունք ունեն ծանոթանալու կատարողական վարույթի նյութերին, քաղվածքներ անելու դրանցից, ստանալու պատճեններ, ներկայացնելու միջնորդություններ և դիրքորոշումներ վարույթում ծագող հարցերի կապակցությամբ։
3. Իրավասու մարմիններին կատարողական վարույթում ներկայացնում են օրենսդրությամբ նախատեսված՝ նրանց ի պաշտոնե ներկայացուցիչները, որոնք նաև կարող են վարույթին մասնակցելը լիազորել այլ անձի։