Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2025-06-14։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 5 · ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

Հոդված 30. Կատարողական ծախսերի դիմաց կանխավճար տրամադրելը

գործել է մինչև 2025-06-14Բացել ARLIS-ում

Հոդված 30. Կատարողական ծախսերի դիմաց կանխավճար տրամադրելը

1. Կատարողական վարույթի մասնակիցներն իրավունք ունեն կատարողական գործողությունների կատարումն ապահովելու նպատակով Ծառայությանը վճարելու համապատասխան ծախսերի կամ դրանց մի մասի կատարման համար անհրաժեշտ չափով կանխավճար:

2. Կանխավճարի չօգտագործված մասը վերադարձվում է այն վճարած անձին համապատասխան կատարողական գործողության ավարտից հետո, որի իրականացման համար վճարվել էր կանխավճարը։

3. Կանխավճարի օգտագործված մասը վերադարձվում է այն վճարած անձին, եթե համապատասխան կատարողական ծախսերի գումարը հատուցվել (բռնագանձվել) է սույն օրենքով սահմանված կարգով։

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերում հարկադիր կատարողը համապատասխան դրամական միջոցները վերադարձնում է այն վճարած անձին՝ դրա հիմքը ծագելուց հետո՝ եռօրյա ժամկետում, եթե հայտնի են ստացողի բանկային հաշվի տվյալները, կամ նույն ժամկետում տվյալ անձին ծանուցում է դրամական միջոցները ստանալու իրավունքի և բանկային հաշվի տվյալները ներկայացնելու անհրաժեշտության մասին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։