ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 6 · ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ
Հոդված 40. Կատարողական վարույթի հարուցման վայրը և վարույթի փոխանցումը
Հոդված 40. Կատարողական վարույթի հարուցման վայրը և վարույթի փոխանցումը
1. Կատարողական վարույթը հարուցվում է Ծառայության՝ պարտապանի հաշվառման (գտնվելու) կամ նրա գույքի գտնվելու վայրի ստորաբաժանումում։
2. Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու վերաբերյալ կատարողական վարույթը հարուցվում է Ծառայության՝ տվյալ գործողությունների կատարման վայրի ստորաբաժանումում, եթե այդ վայրը որոշակի է։
3. Կատարողական վարույթը մեկ հարկադիր կատարողից մյուսին կարող է փոխանցվել՝
1) Ծառայության ստորաբաժանման ներսում՝ ստորաբաժանման պետի կողմից.
2) Ծառայության մեկ այլ ստորաբաժանում՝ գլխավոր հարկադիր կատարողի կողմից։