Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2025-06-14։Բացել գործող տեքստը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 7 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 47. Անձի, գույքի և փաստաթղթերի հետախուզումը

գործել է մինչև 2025-06-14Բացել ARLIS-ում

Հոդված 47. Անձի, գույքի և փաստաթղթերի հետախուզումը

1. Հարկադիր կատարողն իր որոշմամբ հայտարարում է անձի հետախուզում այդ անձի ներկայությունն ապահովելու և անհրաժեշտության դեպքում նրան ուղղված փաստաթղթեր հանձնելու նպատակով, եթե՝

1) դա նախատեսված է կատարման ենթակա ակտով.

2) պարտապանը փաստացի չի ստացել սույն օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հայտարարագիր ներկայացնելու մասին ծանուցումը կամ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ գույքի հասանելիությունն ապահովելու մասին գրավոր պահանջը.

3) ոչ դրամական պահանջ սահմանող կատարման ենթակա ակտը հնարավոր չէ կատարել առանց պարտապանի կամ իրավասու անձի անձնական մասնակցության, և անհայտ է նրանց գտնվելու վայրը։

2. Հարկադիր կատարողն իր որոշմամբ հայտարարում է պարտապանի գույքի և փաստաթղթերի հետախուզում դրանց գտնվելու վայրը պարզելու նպատակով, եթե դա նախատեսված է կատարման ենթակա ակտով, կամ անհայտ է կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման համար անհրաժեշտ գույքի գտնվելու վայրը։

3. Անձի և տրանսպորտային միջոցների հետախուզումը հարկադիր կատարողի որոշման հիման վրա իրականացնում է ոստիկանությունը։

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված որոշման կայացմանը զուգահեռ՝ հարկադիր կատարողը կարող է անձի, գույքի և փաստաթղթերի հետախուզումն իրականացնելու համար ներգրավել անձանց, որոնք ունեն համապատասխան գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա)։

5. Հարկադիր կատարողը կարող է գույքի և փաստաթղթերի հետախուզման մասին որոշումը հանձնել այն անձանց, որոնց տիրապետության տակ կարող են գտնվել հետախուզվող գույքը կամ փաստաթղթերը։ Հետախուզվող գույքը կամ փաստաթղթերը տիրապետող անձինք պարտավոր են դրանց առկայության և կազմի վերաբերյալ տեղեկություններ հայտնել հարկադիր կատարողին։

6. Անձի հետախուզումը հարկադիր կատարողի որոշմամբ դադարեցվում է, եթե հետախուզվող անձը ներկայանում է հարկադիր կատարողին և ստանում իրեն հանձնման ենթակա փաստաթղթերը։

7. Գույքի և փաստաթղթերի հետախուզումը հարկադիր կատարողի որոշմամբ դադարեցվում է դրանց գտնվելու վայրը պարզելու դեպքում։

8. Անձի, գույքի և փաստաթղթերի հետախուզումը հարկադիր կատարողի որոշմամբ դադարեցվում է նաև այն դեպքերում, երբ վերացել են հետախուզման հիմքերը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։