ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 7 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 49. Ֆիզիկական հարկադրանքը
Հոդված 49. Ֆիզիկական հարկադրանքը
1. Հարկադիր կատարողն իրավասու է պարտապանի և այլ անձանց նկատմամբ կիրառելու ֆիզիկական հարկադրանք (ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ), եթե այդ անձինք խոչընդոտում են կատարողական գործողությունների իրականացումը, ինչպես նաև վտարման, բնակեցման պահանջների հարկադիր կատարման նպատակով, եթե այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել կատարումը։
2. Հարկադիր կատարողը ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կիրառում է «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքով սահմանված՝ դրանց գործադրման պայմանների և սահմանների պահպանմամբ։
3. Հարկադիր կատարողի կողմից հրազենի գործադրման դեպքերը, պայմանները և սահմանները սահմանվում են «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքով: