Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման ենթարկված լինելու մեջ կասկածվող անձանց հայտնաբերման պահից նրանց ուղղորդման, նրանց վերաբերյալ տեղեկատվության կուտակման և փոխանակման, որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացման, աջակցության և պաշտպանության ապահովման, մտորման ժամկետի ընձեռնման գործընթացների հետ կապված հարաբերությունները: