Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ ԵՎ ՆՈՒՅՆԱՑՈՒՄԸ

Հոդված 17. Նախանույնացման ժամկետները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Նախանույնացման ժամկետները

1. Նախանույնացման ժամկետը հաշվարկվում է հավանական զոհի հայտնաբերման մասին իրավասու մարմնի կողմից տեղեկություն ստանալու պահից մինչև նրան նույնացման ներկայացնելը և չի գերազանցում 10 օրը:

2. Բացառիկ դեպքերում, երբ սահմանված ժամկետում հնարավոր չի եղել ձեռք բերել հայտնաբերված անձի՝ զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ հանդիսանալը հավաստող կամ հերքող ողջամիտ կասկածներ հարուցող բավարար տեղեկություններ, նախանույնացման ժամկետը կարող է երկարաձգվել նույնացման հանձնաժողովի որոշմամբ մեկ անգամ՝ առավելագույնը ևս 10 օրով:

3. Օտարերկրացի հավանական զոհին վերաբերող դեպքերում, երբ նրա հոգեվիճակի կամ նրա նկատմամբ կատարված մարդկանց թրաֆիքինգից կամ շահագործումից բխող հանգամանքների պատճառով սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետներում կուտակված տեղեկությունների հիման վրա հնարավոր չէ կայացնել օբյեկտիվ որոշում, նախանույնացման ժամկետը կարող է երկարաձգվել նույնացման հանձնաժողովի որոշմամբ՝ առավելագույնը մինչև տվյալ անձին ընձեռնված մտորման ժամկետի ավարտը:

4. Արգելվում է հավանական զոհին նույնացման ներկայացնելը իրավասու մարմնի կողմից անհարկի հետաձգելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։