Հոդված 20. Աջակցությունը և պաշտպանությունը
Հոդված 20. Աջակցությունը և պաշտպանությունը
1. Յուրաքանչյուր զոհ և հատուկ կատեգորիայի զոհ ունի օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցություն և պաշտպանություն ստանալու իրավունք:
2. Զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի պաշտպանության և աջակցության ձևերը, տեսակները, տևողությունը, չափերը որևէ կերպ չեն կարող փոխկապակցված կամ պայմանավորված լինել իրավապահ մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող գործողություններին նրանց մասնակցության հանգամանքով: Աջակցության և պաշտպանության տրամադրումը չի կարող հետապնդել տրամադրված ծառայությունների դիմաց այլ ծառայություններ կամ որևէ փոխհատուցում ստանալու ակնկալիք:
3. Աջակցության տրամադրումը ապահովում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ պաշտպանությունը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
4. Նախանույնացման փուլում անձը չի համարվում զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ, և նրա նկատմամբ չեն կիրառվում զոհերի կամ հատուկ կատեգորիայի զոհերի համար նախատեսված աջակցության և պաշտպանության միջոցները, բացառությամբ մարդասիրական դրդումներով անհրաժեշտ, սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված անհետաձգելի միջոցների:
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ապահովում է սույն օրենքով նախատեսված աջակցության տրամադրումը՝ բացառելով նույն զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին նույն հիմքերով նույնաբովանդակ աջակցության տրամադրումը տարբեր իրավական ակտերի շրջանակներում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով: