Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 9. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը

1. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտում շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմից բաղկացած մարմին է:

2. Խորհրդի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հիմնական ուղղությունների որոշումը, այդ ոլորտում պետական, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների կողմից իրականացվող աշխատանքների ընդհանուր համակարգումը, խորհրդին կից գործող աշխատանքային խմբերի, հանձնաժողովների վերահսկումը:

3. Խորհրդի աշխատանքներին դիտորդական կարգավիճակով կարող են մասնակցել նաև շահագրգիռ՝ պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

4. Խորհրդի աշխատակարգը և կազմը հաստատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

(9-րդ հոդվածը փոփ. 04.05.22 ՀՕ-110-Ն)

(04.05.22 ՀՕ-110-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։