Գլուխ 3 · ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ ԵՎ ՆՈՒՅՆԱՑՈՒՄԸ
Հոդված 16. Տեղեկությունների փոխանցումը նախանույնացման փուլում
Հոդված 16. Տեղեկությունների փոխանցումը նախանույնացման փուլում
1. Իրավասու մարմինը հայտնաբերված անձին ընդունելիս անձի վերաբերյալ տեղեկությունները ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում բանավոր, այնուհետև գրավոր հայտնում է նույնացման հանձնաժողովի նախագահին:
2. Այն դեպքերում, երբ հավանական զոհը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է կամ ունի Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ, սակայն հայտնաբերման պահին գտնվում է օտարերկրյա պետության տարածքում, կամ օտարերկրացի է և հայտնաբերման պահին գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, ապա այդ անձանց մասին տեղեկություններն ստացած իրավասու մարմինները դրանք անհապաղ հայտնում են նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն և Հայաստանի Հանրապետության ոստիկանություն: