Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ ԵՎ ՆՈՒՅՆԱՑՈՒՄԸ

Հոդված 13. Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերումը, իրավասու մարմիններ ուղղորդումը և տեղեկությունների փոխանցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերումը, իրավասու մարմիններ ուղղորդումը և տեղեկությունների փոխանցումը

1. Միջազգային, հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցները, քաղաքացիական հասարակությունը, բոլոր նրանք, ովքեր շահագրգռված են մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հակազդմամբ, կանխարգելմամբ, մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց աջակցությամբ, պաշտպանությամբ և հասարակությանը նրանց սոցիալական վերաինտեգրմամբ, իրավունք ունեն փոխանցելու իրավասու որևէ մարմնի իրենց հայտնի տեղեկատվությունը՝ թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց, ինչպես նաև նրանց առնչվող ենթադրյալ հանցագործության դեպքերի մասին:

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները յուրաքանչյուր այն կասկածի դեպքում, որ իրենց գործառույթներից բխող շփման տիրույթում հայտնված անձը հնարավոր է ենթարկված լինի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, անձի վերաբերյալ տեղեկությունը սեղմ ժամկետում փոխանցում են կամ անձի գրավոր համաձայնության առկայության պարագայում նրան ուղղորդում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն են ուղղորդվում նաև նույնացման հանձնաժողովին անմիջականորեն դիմած ինքնանույնացված զոհերը:

3. Իրավասու մարմինները մարդկանց թրաֆիքինգին կամ շահագործմանն առնչվող ենթադրյալ հանցագործության դեպքերի վերաբերյալ հայտնի դարձած տեղեկությունները մեկօրյա ժամկետում փոխանցում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

(13-րդ հոդվածը խմբ., լրաց. 03.06.19 ՀՕ-56-Ն, փոփ. 04.05.22 ՀՕ-110-Ն)

(04.05.22 ՀՕ-110-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։