Գլուխ 4 · ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 26. Հաշվետվողականությունը
Հոդված 26. Հաշվետվողականությունը
1. Նույնացման հանձնաժողովը և իրավասու մարմինները յուրաքանչյուր կիսամյակ՝ մինչև հաջորդող ամսվա 15-ը, խորհուրդ են ներկայացնում միասնական հաշվետվություն՝ սույն օրենքի շրջանակներում իրականացված աշխատանքների և կատարված ծախսերի վերաբերյալ:
2. Խորհուրդը յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 15-ը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հաշվետվությունների վերաբերյալ տարեկան ամփոփ զեկույց:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հաշվետվության ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: