Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5. Օրենքի գործողության շրջանակը
Հոդված 5. Օրենքի գործողության շրջանակը
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման ենթարկված այն անձանց նկատմամբ, որոնք՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի են կամ ունեն Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ և հայտնաբերման պահին գտնվում են Հայաստանի Հանրապետությունում.
2) օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ են (այսուհետ՝ օտարերկրացի) և հայտնաբերման պահին գտնվում են Հայաստանի Հանրապետությունում.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող քաղաքացիություն չունեցող անձ են կամ ունեն Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ և հայտնաբերման պահին գտնվում են օտարերկրյա պետությունում: