Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 31. Բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցումը կամ հատուցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31. Բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցումը կամ հատուցումը

(վերնագիրը խմբ. 03.07.26 ՀՕ-354-Ն)

1. Ընտանիքի բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցումն ընտանիքի կողմից սպառվող կոմունալ ծառայությունների համար հնարավոր նվազ սակագների սահմանումն է, իսկ բնակարանային կոմունալ ծառայություններ ձեռք բերելու համար հատուցումը դրանց մասնակի կամ ամբողջական հատուցման նպատակով դրամական միջոցների տրամադրումն է կամ դրանց անմիջական հատուցումը:

2. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում բնակարանային կոմունալ ծառայությունների՝ խոցելի ընտանիք ճանաչելու կամ կոմունալ ծառայությունների հատուցման կարգը և պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Կառավարությունը:

(31-րդ հոդվածը խմբ. 03.07.26 ՀՕ-354-Ն)

(03.07.26 ՀՕ-354-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։