Հոդված 41. Օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելը
Հոդված 41. Օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելը
1. Զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները դիտավորությամբ չպահպանելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) խիստ նկատողություն.
2) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մեկ շաբաթից մինչև մեկ ամիս ժամկետով.
3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև մեկ ամիս ժամկետով.
4) գերատեսչական կրծքանշանից զրկում.
5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով.
6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև վեց ամիս ժամկետով.
7) զինվորական ծառայությունից արձակում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով կատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մեկ շաբաթից մինչև տասնհինգ օր ժամկետով.
4) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև 20 օր ժամկետով.
5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 20 տոկոսով՝ մեկ ամիս ժամկետով.
6) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին: