ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 31 · ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԳՐԱՎՈՒՄ
Հոդված 231. ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ և ԱՌԳՐԱՎՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԵՆԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ
Հոդված 231. ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ և ԱՌԳՐԱՎՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԵՆԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ
1. Խուզարկության կամ առգրավման արձանագրության պատճենը ստորագրությամբ հանձնվում է այն անձին, ում մոտ կատարվում է քննչական գործողությունը, կամ նրա ընտանիքի չափահաս անդամներին, իսկ նրանց բացակայության դեպքում` այն բնակարանային շահագործման կազմակերպության կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչին, որի տարածքում կատարվել է քննչական գործողությունը:
2. Եթե խուզարկությունը կամ առգրավումը կատարվել է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության, զորամասի տարածքում, արձանագրության պատճենը հանձնվում է դրանց ներկայացուցչին: