Հոդված 357. ԴԱՏԱՎՃԻՌ ԿԱՅԱՑՆԵԼԸ
Հոդված 357. ԴԱՏԱՎՃԻՌ ԿԱՅԱՑՆԵԼԸ
Դատարանները դատավճիռները կայացնում են հանուն Հայաստանի Հանրապետության:
⚖Հոդված 358. ԴԱՏԱՎՃՌԻ ՕՐԻՆԱԿԱՆ, ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ և ՊԱՏՃԱՌԱԲԱՆՎԱԾ ԼԻՆԵԼԸ
1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:
2. Դատարանի դատավճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենսգրքի և այն օրենքների պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառվում են տվյալ քրեական գործը լուծելիս:
3. Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`
դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա.
այդ ապացույցները բավարար են մեղադրանքը գնահատելու համար.
դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին:
4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները: