ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 41 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 301. ԳՈՐԾԸ ՔՆՆԵԼԻՍ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԻ ԱՆՓՈՓՈԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ և դատական քննության անընդհատությունը
Հոդված 301. ԳՈՐԾԸ ՔՆՆԵԼԻՍ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԻ ԱՆՓՈՓՈԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ և դատական քննության անընդհատությունը
(վերնագիրը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
1. Յուրաքանչյուր գործ քննվում է դատարանի նույն կազմով:
2. Դատավորի մասնակցությունը դատական քննությանն անհնար լինելու դեպքում նա փոխարինվում է այլ դատավորով, իսկ գործի քննությունը վերսկսվում է:
3. Յուրաքանչյուր գործով դատական նիստը տեղի է ունենում անընդհատ, բացի հանգստի համար օրենսդրությամբ սահմանված ժամանակից։ Նույն դատավորի (դատավորների) կողմից նախքան սկսված գործի դատական քննությունն ավարտելը կամ կասեցնելը կամ հետաձգելը այլ քրեական գործեր քննել չի թույլատրվում։
(301-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)