ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 42 · ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՄԱՍԸ
Հոդված 327. ՓՈՐՁԱԳԵՏԸ, ՄԱՍՆԱԳԵՏԸ և ԱՅԴ ԱՆՁԱՆՑ ԲԱՑԱՐԿ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Հոդված 327. ՓՈՐՁԱԳԵՏԸ, ՄԱՍՆԱԳԵՏԸ և ԱՅԴ ԱՆՁԱՆՑ ԲԱՑԱՐԿ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ
1. Նախագահողը հաջորդաբար ներկայացնում է փորձագետին, մասնագետին և, ղեկավարվելով սույն օրենսգրքի 96 և 97 հոդվածներով սահմանված կանոններով, լուծում է նրանց բացարկ հայտնելու հարցը:
2. Եթե փորձագետին հայտնված բացարկն ընդունվում է, դատարանը որոշում է կայացնում այլ փորձագետ հրավիրելու մասին` հաշվի առնելով կողմերի կարծիքը: Նոր հրավիրված փորձագետին բացարկման հարցը լուծվում է ընդհանուր կարգով:
3. Սույն հոդվածով նախատեսված կանոնները կիրառվում են նաև այն դեպքում, երբ գործին մասնակցում է մասնագետ: