Հոդված 499.12. Միջազգային դատարանի դատավճռի կատարումը առանց ճանաչման
Հոդված 499.12. Միջազգային դատարանի դատավճռի կատարումը առանց ճանաչման
1. Եթե միջազգային դատարանի հիմնադիր կամ նրա իրավասությունը սահմանող այլ միջազգային պայմանագրով (պայմանագրով) նախատեսված է այդ դատարանի դատավճռի կատարում առանց ճանաչման, ապա այդ դատավճիռը տվյալ միջազգային դատարանի կանոնակարգերով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում ստանալուն պես ուղարկվում է համապատասխան քրեակատարողական հիմնարկ՝ ի կատար ածման։
2. Եթե տվյալ միջազգային դատարանի կանոնակարգով նախատեսված չէ նրա դատավճռի անմիջական կատարման կամ ճանաչման ձևով կատարման պարտականություն, ապա այդ դատավճռի հիման վրա, սույն օրենսգրքի 408.1-րդ և 410.1-րդ հոդվածներին համապատասխան, հարուցվում է գործի վերանայման վարույթ։
(499.12 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)