Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-10-23-ից մինչև 2022-02-25։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 43 · ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 341. Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությունը

գործել է մինչև 2022-02-25Բացել ARLIS-ում

Հոդված 341. Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությունը

(վերնագիրը խմբ. 03.06.20 ՀՕ-300-Ն)

1. Անչափահաս վկան կամ անչափահաս տուժողը դատարանում կարող է հարցաքննվել, եթե նրա հարցաքննությունը չի տեսաձայնագրառվել նախնական քննության ընթացքում: Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննության տեսաձայնագրառումը վերարտադրվում է դատական նիստերի դահլիճում: Եթե տեսաձայնագրառման վերարտադրումից հետո առաջանում է անչափահասին հարցեր տալու անհրաժեշտություն, ապա անչափահաս վկան կամ անչափահաս տուժողը ցուցմունք տալու նպատակով հրավիրվում է դատարան:

2. Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությունը, եթե դա անհրաժեշտ է գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար, ինչպես նաև սույն օրենսգրքի 207-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում կողմերի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կարող է կատարվել ամբաստանյալի բացակայությամբ: Դատական նիստերի դահլիճ վերադառնալուց հետո ամբաստանյալի համար հրապարակվում են անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի ցուցմունքները, և նրան հնարավորություն է ընձեռվում տվյալ վկային կամ տուժողին տալ հարցեր կամ տվյալ վկայի կամ տուժողի հաղորդած տվյալների վերաբերյալ տալ ցուցմունք:

3. Դատարանում մինչև 16 տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննությունը կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կատարվում է որակավորված հոգեբանի, իսկ նրա ներգրավման անհնարինության դեպքում՝ մանկավարժի մասնակցությամբ: Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությանը ներկա լինելու իրավունք ունի նրա օրինական ներկայացուցիչը:

4. Տասնվեց տարին չլրացած վկան կամ տուժողը հեռացվում է դատական նիստի դահլիճից նրա հարցաքննությունն ավարտվելուց հետո, բացի այն դեպքերից, երբ դատարանը կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ անհրաժեշտ է համարում այդ վկայի կամ տուժողի հետագա ներկայությունը:

5. Դատարանը կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ իրավունք ունի անչափահաս տուժողին թույլ տալու ժամանակավորապես դուրս գալ դատական նիստերի դահլիճից, եթե ապացույցների հետազոտմանը ներկա լինելը նրա վրա կունենա բացասական ազդեցություն: Դատական նիստերի դահլիճ վերադառնալուց հետո անչափահաս տուժողի համար հակիրճ հրապարակվում են ապացույցների հետազոտման արդյունքները:

(341-րդ հոդվածը խմբ. 03.06.20 ՀՕ-300-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։