Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-10-23-ից մինչև 2022-02-25։Բացել գործող տեքստը
ԿՈՂՄԵՐԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔԳլուխ 11 · ԱՆՁԱՆՑ ԲԱՑԱՐԿԵԼԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԱԶԱՏԵԼԸ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՑ

Հոդված 93.1. Օրինական ներկայացուցչին գործով վարույթից հեռացնելը

գործել է մինչև 2022-02-25Բացել ARLIS-ում

Հոդված 93.1. Օրինական ներկայացուցչին գործով վարույթից հեռացնելը

1. Անչափահաս կամ անգործունակ մասնակցի խնամակալը կամ հոգաբարձուն չի կարող մասնակցել վարույթին, եթե՝

1) գտնվում է ազգակցական կապի կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ այն դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի աշխատակցի հետ, որը մասնակցել կամ օրինական ներկայացուցչի ներգրավման պահին մասնակցում է վարույթին.

2) գտնվում է ազգակցական կապի կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ կասկածյալի կամ մեղադրյալի կամ նրանց մերձավոր ազգականների հետ.

3) օրենքով կամ դատական ակտով չի կարող լինել օրինական ներկայացուցիչ.

4) իր վարքագծով ակնհայտորեն վնասում է ներկայացվողի շահերին, իր վարքագծով խոչընդոտել է ներկայացվողի իրավունքների իրականացմանը կամ հանգեցրել է դրանց խախտմանը.

5) նրա վերաբերյալ առկա են ներկայացվողի շահերի դեմ ուղղված ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր:

2. Անչափահաս կամ անգործունակ մասնակցի ծնողը, որդեգրողը չեն կարող մասնակցել վարույթին սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված դեպքերում:

(93.1-ին հոդվածը լրաց. 03.06.20 ՀՕ-300-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։