Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-10-23-ից մինչև 2022-02-25։Բացել գործող տեքստը
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 54.2 · ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ

Հոդված 499.7. Միջազգային մարմինների հետ հաղորդակցության և քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու կարգը

գործել է մինչև 2022-02-25Բացել ARLIS-ում

Հոդված 499.7. Միջազգային մարմինների հետ հաղորդակցության և քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու կարգը

1. Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը միջազգային մարմինների իրավասությունից բխող հարցերով իրավական օգնություն կամ առաջարկություն ցույց տալու հարցումներով նրանց դիմում և իրավական օգնությունը կամ աջակցությունը ստանում են սույն օրենսգրքի 499.6-րդ հոդվածով նախատեսված պայմանագրերով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան։

Ընդ որում, տվյալ միջազգային մարմին համապատասխան հարցում ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության դատարանները դա իրականացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով, իսկ դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջոցով, եթե համապատասխան միջազգային պայմանագրով քրեական գործերով իրավական օգնության այլ կարգ սահմանված չէ։

2. Միջազգային մարմնի կողմից քրեական գործերով իրավական օգնություն կամ աջակցություն ցույց տալուն Հայաստանի Հանրապետության դատավորի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի (նրա ներկայացուցչի) մասնակցության հնարավորության դեպքում վերջիններս պարտավոր են տվյալ մարմնում գտնվելու ընթացքում կատարել սույն օրենսգրքից և այլ օրենքներից բխող իրենց վրա դրվող պարտականությունները՝ համապատասխան միջազգային պայմանագրերից բխող բացառություններով։

3. Միջազգային մարմնի հարցումները Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը կատարում են սույն օրենսգրքով նախատեսված կանոններին համապատասխան՝ միջազգային պայմանագրից բխող բացառություններով։

Եթե միջազգային մարմնի հարցումների համաձայն` Հայաստանի Հանրապետությունում կատարվելիք դատավարական գործողություններին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետություն է ներկայանում միջազգային մարմնի իրավասու պաշտոնատար անձը, ապա նրա հետ Հայաստանի Հանրապետությունում հաղորդակցվելու կարգը և պայմանները որոշվում են այդ մարմնի լիազորություններին առնչվող միջազգային պայմանագրով, իսկ այդ պայմանագրով կարգ և պայմաններ սահմանված չլինելու դեպքում կիրառվում են հետևյալ կանոնները.

1) Հայաստանի Հանրապետության դատարանների հետ կապված դատավարական գործողությունների առնչությամբ միջազգային մարմնի պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին է ներկայացնում այն գործը և դրան առնչվող հարցերի շրջանակը, որոնք ենթակա են պարզաբանման կամ լուծման Հայաստանի Հանրապետության դատարաններում։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը որոշում է միջազգային մարմնի պաշտոնատար անձի ներկայացրած հարցերի պարզաբանմանը կամ լուծմանը ներգրավվող Հայաստանի Հանրապետության դատարանը կամ դատարանները՝ սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան.

2) մինչդատական վարույթում գտնվող քրեական գործի հետ կապված դատավարական գործողությունների առնչությամբ միջազգային մարմնի պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին է ներկայացնում այն գործը և դրան առնչվող հարցերի շրջանակը, որոնք ենթակա են պարզաբանման և լուծման Հայաստանի Հանրապետության հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը որոշում է միջազգային մարմնի պաշտոնատար անձի ներկայացրած հարցերի պարզաբանման կամ լուծման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության նախաքննության կամ հետաքննության մարմինը (մարմինները)՝ սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան։

Համապատասխան դատավարական գործողությունների ավարտից հետո` ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը համապատասխանորեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ գլխավոր դատախազին գրավոր ծանուցում են կատարված դատավարական գործողությունների մասին։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը իրենց իրավասությունների շրջանակներում համակարգում են համապատասխան դատավարական գործողությունների կատարմանը ներգրավված Հայաստանի Հանրապետության մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները` անհրաժեշտության դեպքում ներգրավելով իրավասու այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց։

(499.7-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)

(գլուխը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։