Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-10-23-ից մինչև 2022-02-25։Բացել գործող տեքստը
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 54.4 · ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼԸ

Հոդված 499.15. Միջազգային դատարան դիմելու իրավունքը

գործել է մինչև 2022-02-25Բացել ARLIS-ում

Հոդված 499.15. Միջազգային դատարան դիմելու իրավունքը

1. Յուրաքանչյուր անձ, որ գտնում է, որ քրեական գործով սույն օրենսգրքով սահմանված կարգով ընդունված վերջնական դատական որոշմամբ իր նկատմամբ խախտվել են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված իրավունքները, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարան դիմելու իրավունք ունի՝ այդ դատարանի հիմնադրման մասին կամ նրա լիազորությունները սահմանող միջազգային պայմանագրերով (այսուհետ՝ միջազգային դատարանի կանոնակարգեր) սահմանված կարգով։

2. Սույն գլխի նպատակների համար վերջնական դատական որոշում է համարվում սույն օրենսգրքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի կայացրած և 424-րդ հոդվածով սահմանված կարգով ուժի մեջ մտած որոշումը։

3. Միջազգային դատարան դիմելու իրավունքը ծագում է վերջնական դատական որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ համապատասխան միջազգային դատարանի կանոնակարգերով սահմանված պահից։ Անձն այդ իրավունքը կորցնում է միջազգային դատարանի կանոնակարգերով սահմանված դեպքերում և կարգով։

4. Միջազգային դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանվում է տվյալ միջազգային դատարանի կանոնակարգերով։

(499.15 -րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն, փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։