ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 28 · ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԵՐԵՍՈՒՄ
Հոդված 208. Խուլ, այլ ծանր հիվանդությամբ տառապող վկայի հարցաքննությունը
Հոդված 208. Խուլ, այլ ծանր հիվանդությամբ տառապող վկայի հարցաքննությունը
(վերնագիրը խմբ. 28.04.14 ՀՕ-10-Ն)
1. Խուլ վկայի հարցաքննությունը կատարվում է ժեստերի լեզվի թարգմանչի մասնակցությամբ: Վերջինիս մասնակցության մասին նշում է կատարվում արձանագրության մեջ:
2. Վկայի հոգեկան կամ այլ ծանր հիվանդության առկայության դեպքում վկայի հարցաքննությունը կատարվում է բժշկի թույլտվությամբ և ներկայությամբ:
(208-րդ հոդվածը խմբ. 28.04.14 ՀՕ-10-Ն)