Հոդված 308. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑՎՈՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ և ՆՐԱ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Հոդված 308. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑՎՈՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ և ՆՐԱ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
1. Քաղաքացիական հայցվորը դատական քննության ընթացքում պաշտպանում է իր հարուցած քաղաքացիական հայցը:
2. Քաղաքացիական հայցվորի կամ նրա ներկայացուցչի չներկայանալու դեպքում դատարանը քաղաքացիական հայցը թողնում է առանց քննության, ընդ որում, քաղաքացիական հայցվորին իրավունք է վերապահվում հայց հարուցել քաղաքացիական դատավարության կարգով: Դատարանն իրավունք ունի քաղաքացիական հայցվորի, նրա օրինական ներկայացուցչի միջնորդությամբ քաղաքացիական հայցը քննության առնել նրա բացակայությամբ:
⚖Հոդված 309. ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
1. Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել:
2. Դատական քննության ընթացքում մեղադրանքի փոփոխություն թույլատրվում է, եթե դրանով չի վատթարանում ամբաստանյալի վիճակը, և չի խախտվում ամբաստանյալի պաշտպանության իրավունքը: Մեղադրանքը խստացման առումով փոխելը թույլատրվում է միայն սույն օրենսգրքով սահմանված կարգով և դեպքերում:
(309-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն)