ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 42 · ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՄԱՍԸ
Հոդված 324. ՄԵՂԱԴՐՈՂԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ և ՆՐԱ ԲԱՑԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Հոդված 324. ՄԵՂԱԴՐՈՂԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ և ՆՐԱ ԲԱՑԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ
1. Նախագահողը հայտարարում է, թե ով է պաշտպանում մեղադրանքը (ազգանունը, անունը, դասային աստիճանը, զբաղեցրած պաշտոնը) և կողմերին բացատրում է դատախազին բացարկ հայտնելու նրանց իրավունքը և սույն օրենսգրքի 91 հոդվածով նախատեսված` նրան բացարկելու հիմքերը:
2. Եթե դատախազին բացարկ հայտնում է կողմերից որևէ մեկը, դատարանը մինչև որոշում կայացնելը լսում է մյուս կողմի կարծիքն այդ կապակցությամբ: Հայտնված բացարկի մասին դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված:
3. Բացարկը բավարարելու և տվյալ դատական նիստին մեղադրողին փոխարինելու անհնարինության դեպքում դատական քննությունը հետաձգվում է:
4. Գործին նոր մասնակցող դատախազին հնարավորություն է ապահովվում ուսումնասիրել գործի նյութերը: