Հոդված 38. Քրեական գործերով արդարադատություն իրականացնող դատարանները
Հոդված 38. Քրեական գործերով արդարադատություն իրականացնող դատարանները
Հայաստանի Հանրապետությունում քրեական գործերով արդարադատություն իրականացնում են առաջին ատյանի դատարանները, քրեական վերաքննիչ դատարանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը:
(38-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 05.02.09 ՀՕ-45-Ն)
⚖Հոդված 39. Դատարանի կազմը
1. Քրեական գործերի և նյութերի քննությունը դատարանն իրականացնում է կոլեգիալ կամ մեկ դատավորի կազմով:
2. Առաջին ատյանի դատարանում գործերը և նյութերը քննվում են դատավորի կողմից՝ միանձնյա:
3. (մասն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-45-Ն)
4. Վերաքննիչ դատարանում գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բողոքները՝ միանձնյա:
5. Վճռաբեկ դատարանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը քննվում է վճռաբեկ դատարանի քրեական պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ: Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել վճռաբեկ դատարանի քրեական պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությունը: Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է կոլեգիալ` վճռաբեկ դատարանի քրեական պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ:
(39-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, 26.12.08 ՀՕ-237-Ն, փոփ. 05.02.09 ՀՕ-45-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-211-Ն, լրաց., փոփ. 09.02.22 ՀՕ-28-Ն)
(09.02.22 ՀՕ-28-Ն օրենքն ունի անցումային դրույթ)