ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 52 · ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 450. ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 450. ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
1. Բժշկական բնույթի հարկադրական միջոցները դատարանը կիրառում է այն անձանց նկատմամբ, ովքեր քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարել են անմեղսունակ վիճակում, եթե այդ անձինք շարունակում են վտանգավոր լինել հասարակության համար:
2. Բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին գործերով վարույթի կարգը որոշվում է սույն օրենսգրքի ընդհանուր կանոններով և սույն գլխի հոդվածներով:
(450-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)