Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-12-12-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԴԱՏԱՐԱՆԳլուխ 6 · ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 46. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին ընդդատյա գործերը

գործել է մինչև 2024-12-12ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 46. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին ընդդատյա գործերը

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատին ընդդատյա են վերաքննիչ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերի վերաբերյալ գործերը, իսկ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում` նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին վերաբերող գործերը: Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատին ընդդատյա են կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների վերաբերյալ գործերը, որոնք քննում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը:

(46-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն, խմբ. 05.02.09 ՀՕ-45-Ն, լրաց. 09.02.22 ՀՕ-28-Ն)

(09.02.22 ՀՕ-28-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

&#9878Հոդված 47. Քրեական գործերի տարածքային ընդդատությունը

1. Առաջին ատյանի դատարանին ընդդատյա են այն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնք կատարվել են համապատասխան առաջին ատյանի դատարանի դատական տարածքում:

2. Տևող հանցագործությունը համարվում է կատարված այն տարածքում, որտեղ այն ավարտվել է: Շարունակվող հանցագործությունը համարվում է կատարված այն տարածքում, որտեղ կատարվել է քրեական օրենսգրքով չթույլատրված վերջին արարքը:

3. Այլ պետության տարածքում կատարված հանցանքի վերաբերյալ գործն ընդդատյա է այն դատարանին, որի դատական տարածքում է գտնվում մեղադրյալի բնակության վերջին վայրը, իսկ եթե չի հաջողվել պարզել այն, ապա այն դատարանին, որի դատական տարածքում ավարտվել է քրեական գործով մինչդատական վարույթը:

(47-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, 05.02.09 ՀՕ-45-Ն)

&#9878Հոդված 48. Ընդդատության որոշումը քրեական գործերը միացնելիս

1. (մասն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-45-Ն)

2. Երկու կամ ավելի հանցագործությունների վերաբերյալ գործերն առաջին ատյանի տարբեր դատարաններին ընդդատյա լինելու դեպքում դրանք միացնելիս գործը քննում է այն դատարանը, որի դատական տարածքում ավարտվել է տվյալ գործով մինչդատական վարույթը:

(48-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 05.02.09 ՀՕ-45-Ն)

&#9878Հոդված 49. Գործն իր վարույթն ընդունած դատարանի կողմից քրեական գործի հանձնումն ըստ ընդդատության

1. Դատարանը, պարզելով, որ ստացված գործն ընդդատյա չէ իրեն, այն ուղարկում է ըստ ընդդատության:

2. Եթե սույն օրենսգրքի 44, 47 կամ 48 հոդվածով նախատեսված ընդդատության կարգի խախտումը հայտնաբերվում է դատական քննության ժամանակ, ապա կողմերի համաձայնությամբ դատարանն իրավասու է գործը թողնել իր վարույթում: Կողմերից մեկի առարկության դեպքում գործի կատարված դատական քննությունը չեղյալ է համարվում, և գործն ուղարկվում է ըստ ընդդատության:

3. (մասն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-45-Ն)

(49-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 05.02.09 ՀՕ-45-Ն)

&#9878Հոդված 50. Քրեական գործի տարածքային ընդդատությունը փոխելը

(վերնագիրը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն)

1. Քրեական գործի տարածքային ընդդատությունը կարող է փոխվել բոլոր մեղադրյալների համաձայնությամբ, եթե տվյալ գործով քրեական դատավարությանը մասնակցող անձանցից շատերը բնակվում են տվյալ առաջին ատյանի դատարանի դատական տարածքից դուրս:

2. Ընդդատությունը փոխելու որոշումը համապատասխան դեպքերում ընդունում է գործը քննող դատարանը:

(50-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։