ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 40 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԸ
Հոդված 297. ՈՐՈՇՈՒՄ` ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 297. ՈՐՈՇՈՒՄ` ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Անհրաժեշտ դատավարական գործողություններ կատարելու համար քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին որոշում դատավորը կայացնում է այն դեպքում, երբ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք չեն կարող վերացվել դատական քննության ընթացքում:
(297-րդ հոդվածի դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 19 հոդվածին (1-ին մաս) հակասող և անվավեր 24.07.2007 ՍԴՈ-710 որոշմամբ)