ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 41 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 305. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ և ՆՐԱ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Հոդված 305. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ և ՆՐԱ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
1. Քաղաքացիական պատասխանողը ներկայացված հայցի հետ կապված իր իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու նպատակով դատական քննության ընթացքում օգտվում է սույն օրենսգրքով սահմանված իր իրավունքներից:
2. Քաղաքացիական պատասխանողի կամ նրա ներկայացուցչի չներկայանալը չի խոչընդոտում դատական քննությունը շարունակելուն և քաղաքացիական հայցը քննելուն: