ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 4 · ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հոդված 33. Քրեական հետապնդումը հանրային և մասնավոր մեղադրանքի գործերով
Հոդված 33. Քրեական հետապնդումը հանրային և մասնավոր մեղադրանքի գործերով
1. Կատարված հանցագործության ծանրությունից և բնույթից ելնելով` քրեական դատավարությունում հետապնդումն իրականացվում է հանրային և մասնավոր կարգով:
2. Մասնավոր հետապնդման գործեր են համարվում սույն օրենսգրքի 183 հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը:
3. Մնացած բոլոր հանցագործությունների վերաբերյալ գործերը համարվում են հանրային հետապնդման գործեր:
4. Քրեական հետապնդում կարող է իրականացվել միայն հարուցված քրեական գործով: