Հոդված 379. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ
Հոդված 379. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ
1. Վերաքննիչ բողոք բերվում են՝
1) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը` հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում.
2) սույն օրենսգրքի 376.1 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում՝ դատական ակտը` օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում.
2.1) սույն օրենսգրքի 376.1 հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված դեպքում` սույն օրենսգրքի 426.3 և 426.4 հոդվածներով սահմանված ժամկետներում.
3) առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, հեռակա կարգով դատական քննություն իրականացնելը մերժելու մասին որոշումները՝ հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը՝ հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում.
3.1) առաջին ատյանի դատարանի՝ համագործակցության վարույթով դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելը մերժելու և գործի քննությունն ընդհանուր կարգով շարունակելու մասին որոշումը՝ հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում:
2. (մասն ուժը կորցրել է 13.09.19 ՀՕ-155-Ն)
(379-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-237-Ն, փոփ. 13.09.19 ՀՕ-155-Ն, լրաց. 05.05.21 ՀՕ-200-Ն, 30.06.21 ՀՕ-307-Ն)
(05.05.21 ՀՕ-200-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն այնքանով, որքանով ժամկետային սահմանափակում է նախատեսում անձի իրավական վիճակի բարելավմանն ուղղված առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման համար, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, ճանաչվել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 69-րդ և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր 23.10.2018 ՍԴՈ-1431 որոշմամբ:)
⚖ ⚖