ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 107
Հոդված 107
Սոցիալական երաշխիքները, արտոնություններն ու անձեռնմխելիությունները
Անդամ պետություններից յուրաքանչյուրի տարածքում Միությունը, Հանձնաժողովի խորհրդի և Հանձնաժողովի կոլեգիայի անդամները, Միության դատարանի դատավորները, Հանձնաժողովի և Միության դատարանի պաշտոնատար անձինք և աշխատակիցներն օգտվում են իրենց վերապահված լիազորություններն ու պաշտոնական (ծառայողական) պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ սոցիալական երաշխիքներից, արտոնություններից և անձեռնմխելիություններից։ Նշված սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիությունների ծավալը որոշվում է սույն Պայմանագրի 32-րդ հավելվածի համաձայն։