Հոդված 61
Հոդված 61
Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը
1. Անդամ պետություններն սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացնում են համաձայնեցված քաղաքականություն, որն ուղղված է անդամ պետության քաղաքացիների շահերը տնտեսավարող սուբյեկտների անբարեխիղճ գործունեությունից պաշտպանելու նպատակով հավասար պայմաններ ստեղծելուն։
2. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացումն ապահովվում է սույն Պայմանագրին և սպառողների իրավունքների պաշտպանության մասին անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ սույն Պայմանագրի 13-րդ հավելվածով սահմանված սկզբունքների հիման վրա։
ՄԱՍ ԵՐՐՈՐԴ
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ
Բաժին XIII
ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ