Հոդված 43
Հոդված 43
Սակագնային արտոնությունները
1. Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) ապրանքների նկատմամբ կարող են կիրառվել սակագնային արտոնություններ՝ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատելու կամ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը նվազեցնելու ձևով:
2. Սակագնային արտոնությունները չեն կարող անհատական բնույթ կրել և կիրառվում են անկախ ապրանքների ծագման երկրից:
3. Սակագնային արտոնությունների տրամադրումն իրականացվում է սույն Պայմանագրի 6-րդ հավելվածի համաձայն։